Կարևոր իրադարձություններ

Ամենաշքեղ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքինն է. «Հրապարակ»

07 Դեկտեմբեր, 2018 08:09
Ամենաշքեղ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքինն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Քարոզարշավը մոտենում է ֆինիշին, անկախ ցուցանվող թվերից ու ապագա «ռապորտներից», ակնհայտորեն ամենաշքեղ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքինն է։ ՀՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» քայլում են կողք-կողքի թե՛ ցուցապաստառների, թե՛ քարոզչական լրացուցիչ ժամանակի գնման առումով։ 

Բուկլետների բաշխման տեսանկյունից նույնպես «առջեւում» են «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը»․ գրեթե ամենօրյա ռեժիմով բնակարանների դռների մոտ վերջիններս թողնում են իրենց բուկլետները, «դարպասների» տակից ներս խցկում։ Նախորդ տարի նման ակտիվությամբ «Բարգավաճ Հայաստանն» էր բուկլետներ բաժանում։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին