Կարևոր իրադարձություններ

«Իմ Քայլը» դաշինքից Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ. Անի Խաչատրյան

06 Դեկտեմբեր, 2018 23:23
Հեղինակ՝ Անի Խաչատրյան
«Իմ Քայլը» դաշինքից Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ. Անի Խաչատրյան

«Մենք» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայտարարություն

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին