Կարևոր իրադարձություններ

Սա Բրյուս Լիի մասին շուլուխ չի, սա երկրի անվտանգություն է. Շարմազանով

06 Դեկտեմբեր, 2018 22:38
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Սա Բրյուս Լիի մասին շուլուխ չի, սա երկրի անվտանգություն է. Շարմազանով

 

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի»: Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս կարգի հայտարարությունները լոռեցու ասած՝ շուլուխով անցնում էինք:

Այսօր արդեն երկրի առաջին դեմքի տեսակետի օրումեջ փոփոխությունը շուլուխի թեմա չի:

Այս անձը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, որի ամեն շուլուխի տակից ազգովի ենք դուրս գալիս: Արդյունքում կորցնում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը Փաշինյանի խոսքով՝ ոչ ավել, ոչ պակաս երրորդական-չորրորդական նշանակության պաշտոն է:

Թեեւ կառավարության մյուս անդամները՝ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը հակառակն են կարծում:

Փաշինյանը շարունակում է խաբել: Սա արդեն Բրյուս Լիի մասին շուլուխ 
չի, սա երկրի անվտանգություն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին