Կարևոր իրադարձություններ

Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին. ըստ Պապիկյանի՝ հարվածողները «Մենք» դաշինքից են

06 Դեկտեմբեր, 2018 20:55
Հարվածել ու ծեծել են «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանի թիմակցին. ըստ Պապիկյանի՝ հարվածողները «Մենք» դաշինքից են

Tert.am-ը գրում է՝ Այսօր հարձակվել են ու ծեծել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը»  դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին:  

Մեսրոպ Պապիկյանն ասաց, որ իր թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: «Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, երեսին են հարվածել: Փառք Աստծո, մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել»,- նշեց Մ. Պապիկյանը: 

Նա տեղեկացրեց, որ հարվածողները «Մենք» դաշինքից են եղել:

«Հիմա ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»,- նշեց պատգամավորի թեկնածուն:

 

Լրահոս

Դիտել ավելին