Կարևոր իրադարձություններ

Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել

06 Դեկտեմբեր, 2018 19:49
Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել

Sputnik Արմենիա-ն գրում է՝ Պաշտոնական Երևանը հերքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ասաց նա։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սանկտ Պետերբուրգում խոսել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին