Կարևոր իրադարձություններ

«Եթե ԲՀԿ-ն երկրորդն է, դա տագնապ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար». Էդմոն Մարուքյան

06 Դեկտեմբեր, 2018 18:50
«Եթե ԲՀԿ-ն երկրորդն է, դա տագնապ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար». Էդմոն Մարուքյան

«Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ըստ «GALLUP»-ի հարցումների, երրորդն է, իսկ ԲՀԿ-ն՝ երկրորդը, դա տագնապ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որ քաղաքական համակարգը չի առողջանում, և մնում է հին Հայաստանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Եթե ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, դա նշանակում է, որ մի գործարար կմտնի խորհրդարան, իրեն կպաշտպանի, մյուս գործարարները պաշտպանված չեն լինի, հիմա ընտրողն իր քվեով այդ հարցը պետք է լուծի: Մյուս կողմից, դա լավ ուղերձ է, ունենք երկու օր և պետք է ամեն ինչ անենք, որ կրկնապատկենք մեր ուժերը և հասնենք երկրորդ տեղին»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երեկվա հեռուստաբանավեճից հետո «Լուսավոր Հայաստան»-ի դեմ հակաքարոզչություն է սկսվել՝ «Սասնա Ծռեր»-ի և ԲՀԿ-ի կողմից:

«Ես հստակ հարց եմ բարձրացրել՝ կա՛մ քաղաքական համակարգն առողջանում է, կա՛մ հինը մնում է, 2000-ականներից ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, մեկը կարո՞ղ է հիմնավորել՝ ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժը դառնա, եթե մեկը կբացատրի, բան չունեմ ասելու»,- ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին