Կարևոր իրադարձություններ

Մարդիկ մտածում են, որ մերժել են Սերժին, ուրեմն դրանով ամեն ինչ ավարտվել է. Մարուքյան

06 Դեկտեմբեր, 2018 18:13
Մարդիկ մտածում են, որ մերժել են Սերժին, ուրեմն դրանով ամեն ինչ ավարտվել է. Մարուքյան

Երեկվա քաղաքական ուժերի մեջ եղած մեծ բանավեճը ցույց տվեց, որ Հայաստանը պատմական ժամանակաշրջանում է ապրում, ցույց տվեց, թե որքան խնդիրների կան Հայաստանի Հանրապետությունում, թե որքան կարևոր է, երբ քաղաքական համակարգը հաղորդակցվում է և հասկացանք, որ կեղծիքիը դեռ դուրս չի մղվել քաղաքական համակարգից,- այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ամփոփիչ քարոզարշավի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

«Մենք տեսանք, թե ինչպես է փշուր- փշուր եղած համակարգը փորձում ամեն կերպ վերակագնվել, բայց պետք է ասեմ, որ այդ համկարգը այլևս վերականգնվելու հնարավորություն չունի: Նրանք մոտավորապես աղացած վիճակում են և քաղաքացիները պետք է իրենց քվեով, իրենց հետևողականությամբ և վճռական դիրքորոշմամբ դա արձանագրեն դեկտեմբերի 9-ին»,- ընդգծեց նա:

Մարուքյանը նշեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երբևէ որևէ քաղաքական կոալիցիայի անդամ չի եղել, որը պատասխանատվություն կկիսեր Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ և հավելեց, որ երբեք ու երբեք մութ գործարքների մեջ չի եղել:

Ըստ Մարուքյանի իրենց թիմը դարձել է Հայաստանի ինչպես ամենաերիտասարդ, այդպես էլ ամենալուսավոր և ամենահաջողակ թիմը՝ բաղկացած պրոֆեսիոնալներով, որոք եկել ենք նոր Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու:

« Այո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր խորհրդարանում լինելու է հակակշիռ ուժ, այո լինելու է այնպիսի ուժ, որը այլևս թույլ չի տա Հայաստանում հեղափոխության, որովհետև դրա կարիքը չի լինի: Մենք ասել ենք, որ լինելու ենք երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում և  երբևէ թույլ չենք տալու որևէ մոնոպոլիա:»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին Մարուքյանը շեշտեց. «Մարդիկ մտածում են, որ մերժել են Սերժին, ուրեմն դրանով ամեն ինչ ավարտվել է: Ոչ, դուք մերժել եք Սերժին, հիմա պիտի մերժեք Սերժի ընկերներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին