Բանավեճը իմ սրտով չստացվեց, որովհետև կուսակցությունների ղեկավարները ծրագրերը չներկայացրեցին: Այս մասին այսօր Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած քաղաքական նախընտրական բանավեճին:
«Մարդիկ սպասում էին, որ ամեն կուսակցության ղեկավար պետք է իր մոտեցումը, ծրագրերը ներկայացներ: Անհրաժեշտ է ոչ թե գեղեցիկ բառեր ասեին, այլ ասեին՝ թե ոլորտը, ինչպես է զարգացնելու: Ամեն մեկին հնարավորություն տրվեիր, որ ասեին, օրինակ, գյուղատնտեսությունն ինչպես են զարգացնելու, ինչի հիման վրա, ինչ գումարներով»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Եզրափակելով իր խոսքը ԲՀԿ առաջնորդը նշել է. «Այնտեղ ոնց որ ամեն մեկն ուզեր ինչ-որ մեկը մյուսի հաշվին, ասենք թե, դիվիդենտներ շահեր: Այսօր 7 մլրդ դոլարի պարտք ունենք, պատերազմող երկիր ենք, սկզբունքը պետք է լիներ՝ ոնց պետք է արվի տվյալ ոլորտի զարգացումը»: