Կարևոր իրադարձություններ

Գիտեմ, որ որևէ նման քայլ կարող է ազդել ընտրազանգվածի վրա․ Վահե Ղալումյան

06 Դեկտեմբեր, 2018 16:11
Գիտեմ, որ որևէ նման քայլ կարող է ազդել ընտրազանգվածի վրա․ Վահե Ղալումյան

Տավուշի մարզի համայնքապետերն ասում են, որ եթե նախկին իշխանությունների օրոք իրենց գոնե որոշակի գումար էին տալիս, որպեսզի գնեն համագյուղացիների լոյալությունն ու ձայները, ապա ներկա մարզպետ Վահե Ղալումյանը ուղղակի պահանջում է և սպառնում: Այս մասին գրել էր «Ժամանակ» թերթը։

«Ոչ մի բան իրականությանը չի համապաստախանում, ոչ մի մարդու հետ, ոչ մի անգամ ոչ մի համայնքապետի հետ ընտրական թեմաներով, բացի՝ ընտրությունները ճիշտ, ազատ, արդար անցկացնելուց  ոչ մի անգամ ոչ մի բան չեմ խոսացել։ Ընդհակառակը՝ հանդիպումների ժամանակ մարդկանց ասել եմ, որ ոչ մի համայնքապետ, ոչ մի դպրոցի տնօրեն, պետական պաշտոնյա,  պարտավորված չի իմ և իմ կուսակցության համար ձայն ապապահովել։ Ուղիղ էլ ասել եմ՝ մարզպետ կգա, նախարար կգա, ձայնի իրավունքը ձերն ա, գնացեք ընտրություն կատարեք։ Սոցիոլոգիական հարցումներ կան, կուսակցությունը հսկայական ընտրազանգված ունի։ Ես գիտեմ, որ որևէ նման քայլ կարող է ազդել ընտրազանգվածի վրա, դա ընդհանուր մեր սկզբունքներին դեմ է»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Վահե Ղալումյանը։

Վահե Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, և ըստ թերթի հրապարակման՝ նրա համար կարևոր է ցույց տալ, որ Փաշինյանի հարազատ մարզը ամենաշատն է նրան աջակցում, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի։ Հարցին՝ թե՞ քանի տոկոս ձայն կհավաքի «Իմ քայլը» դաշինքը Իջևան քաղաքում, Ղալումյանը պատասխանեց․  «Չեմ կարող գուշակությամբ զբաղվել, գիտեմ, որ ժողովուրդը դրականորեն է տրամադրված, և Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանն  այս անգամ մեր քաղաքական ուժի նկատմամբ իրենց դիրքորոշումով չեն տարբերվում»։ 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին