Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց երեկվա բանավեճից

06 Դեկտեմբեր, 2018 16:03
Ո՞վ շահեց և ո՞վ տուժեց երեկվա բանավեճից

«Մեր քաղաքական պատմության մեջ առաջին անգամ մենք ականտես եղանք մի բանի, երբ բոլոր քաղաքական ուժերը հավասարաչափ փորձում էին ազդել մարդկանց ընտրության վրա՝ ձեռք բերելու համար նրանց աջակցությունը»,- Shabat.am-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս բանավեճը, սական, ցույց տվեց, որ մենք դեռ հեռու ենք խորքային, բովանդակային բանավեճ վարելուց, թեև հասկանալի է, որ դա պայմանավորված է քաղաքական իրավիճակով:

«Կարծում եմ, որ քաղաքական ուժերի բանավեճի արդյունքում շահեց  «Իմ Քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանին այդ առումով օգնեց ինքնավստահությունը։ Բացի այդ նա ցույց տվեց, որ տիրապետում է ստեղծված իրավիճակին»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ «Իմ Քայլը» դաշինքից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լավագույնը դրսևորեց իրեն, քանի որ կարողացավ ցույց տալ, որ ունի ընտրողների զանգված և այն այժմ էլ կայուն է: 

«Բացի այդ, կարողացավ նաև իր հիմնական մրցակիցների թույլ տեղերը շահարկել, հանրության մոտ որոշակի քաղաքական ուժերի հանդեպ կասկածներ բացահայտել, ինչը մնացյալ ուժերին բնականաբար դուր կգար: Գագիկ Ծառուկյանը կարողացավ հարված հասցնել, օրինակ, «Լուսավոր Հայաստանին»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանին ուղղված իր ելույթում, նշեց Գևորգ անունը, որը 2017թ. խորհրդարանական ընտրութունների ժամանակ քարոզչություն է իրականացրել Էդմոն Մարուքյանի համար:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վիգեն Սարգսյանը ամբողջությամբ տապալեց բանավեճը ՝ ի տարբերություն իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանի այլ բանավեճերի:

«Զուտ տեխնոլոգիական հնարքների և հռետորական տեսակյունից Արփինե Հովհաննիսյանի ելույթները դիտարկվում էր որպես հաջողված, ինչը չենք կարող ասել Վիգեն Սարգսյանի դեպքում: Նա, ըստ էության, չկարողացավ շահարկել դիմացինի թույլ կողմերը»։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քաղաքագետը նշեց, որ նոր խորհրդարանում երկրորդ ուժ, ամենայն հավանականությամբ կարող է լինել «Բարգավաճ Հայաստան»-ը՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունները: Էդգար Վարդանյանի խոսքով, սակայն, ԲՀԿ-ում կան նոր մարդիկ, ովքեր չեն մասնակցել ավագանու ընտրություններին՝ այժմ մասնակցում են ԱԺ ընտրություններին, իսկ այս հանգամանքը՝ չի բացառվում, որ կարող է որոշակի իրավիճակ փոխել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին