Կարևոր իրադարձություններ

Դարձյալ խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում

06 Դեկտեմբեր, 2018 15:24
Դարձյալ խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում

ԲՀԿ-ն այս օրերին Գյումրիում և որոշ այլ գյուղաբնակ վայրերում անցել է իր հին գործելակերպին՝ փորձելով ընտրակաշառք բաժանել։ Մասնավորապես՝ շտաբներից կանչում են մարդկանց, որոնց հետ նախկինում աշխատել են, ու կոնկրետ հանձնարարականներ են տալիս։ Մարզային պատասխանատուները, ովքեր նախկինում ևս զբաղվել են ընտրակաշառք բաժանելով և հստակ գիտեն, թե ովքեր կարող են վերցնել այդ կաշառքը, աշխատում են հենց այդ մասսայի հետ:

Աշխատանքն արվում է շատ զգույշ, բայց եթե ոստիկանությունը իրապես զբաղվի նրանցով, ապա շատ արագ կբացահայտի ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քանի որ նույն մարդիկ են, ու իրավապահները նրանց շատ լավ ճանաչում են»։  Այս մասին գրել էր  «Ժամանակ» թերթը:

Shabat.am- ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ասաց.

«Եթե մամուլը ինքը հրապարակել է, ինքն էլ եզրակացություն արել, ապա ի՞նչն է խանգարում իրենց դիմել իրավապահներին  և նշել՝ ո՞վ է բաժանում ընտրակաշառք:

Այն,  որ ոստիկաները շատ լավ գիտեն, ես հորդուրում եմ ոստիկաններին, ստուգել տեղեկությունը»:

Զոհրաբյանը բացառեց, որևէ մեկի կողմից ընտրակաշառք բաժանելը. «Եվ  ի վերջո ես ուղղակի  բացառում եմ, որ այսօր որևէ մեկը՝ կլինի թեկանածու, կլինի կուսակցության ղեկավար, պատգամավոր կամ կուսակցության աջակից ՝ մտածում է ընտրակաշառքով քվե բերել, եթե իհարկե կամիկածներ չեն : Մեր կուսակցությունում կամիկածներ չկան ես վստահեցնում եմ»:

 Զոհրաբյանի խոսքով Ծառուկյանը երկու անգամ չէ, այլ  հարյուր անգամ հստակ, շատ կոշտ հանձնարարել է, որ որևէ մեկը չփորձի ապօրինի միջոցներով ձայն հավաքել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին