Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության տիրոջ մասին․ Պետրոս Մակեյան

06 Դեկտեմբեր, 2018 14:30
Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության տիրոջ մասին․ Պետրոս Մակեյան

Մի հստակ բացահայտում եղավ բանավեճի ժամանակ՝ Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության տիրոջ մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, նախընտրոկան քարոզարշավի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով երեկվա հեռուստաբանավեճին։

«Լուսավոր Հայաստանը» փորձում էր ժողովրդին տեր դարձնել, բայց ժողովրդը նրանց տեր չի լինելու, ժողովուրդը երկրի տերն է։ «Լուսավոր Հայաստանը» հիմնական թիրախը դարձրել էր «Սասնա ծռերին», որովհետեւ մենք նվիրյալներ են հայրենիքին ժողովրդին, իսկ կոսմոպոլիտ, անհայրենիք ջահելները, բնականաբար, «Լուսավոր Հայաստանում» գերակշռող է»,- ասաց նա։

Պ․ Մակեյանի խոսքով՝ դեբատները դրական էին, սակայն հանրությունը չտեսավ մրցակցություն.

«Հանրայինի հաղորդավարները, կարծես թե, սպասարկում էին ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանը բոլորից շատ խոսեց, եւ 2-րդը` «Լուսավոր Հայաստանն» է, իսկ Վարուժան Ավետիսյանին անընդհատ կանխում էին խոսելուց»,–հավելեց նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին