Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ՀՀԿ շտաբներում կաշառք է բաժանվել. Վահրամ Բաղդասարյան

06 Դեկտեմբեր, 2018 14:07
Արդյո՞ք ՀՀԿ շտաբներում կաշառք է բաժանվել. Վահրամ Բաղդասարյան

Դեկտեմբերի 7, 8 և 9-ին, իշխանությունները պատրաստվում են անակնկալ ներխուժումներ կատարել ՀՀԿ շտաբներ՝ որպես հիմք ունենալով, իբր, ընտրակաշառքներ բաժանելու մասին «ահազանգերը»։

Չի բացառվում, որ ներխուժման թիրախ կդառնա նաև Մելիք-Ադամյան-2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը»:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց.


 «Այն, որ մենք կաշառք ենք բաժանում ՝  ապատեղեկատվություն է և տարածողները «արջի ծառայություններ են մատուցում:

Հիմա ամեն ինչ կարող են գրել, բնականաբար սաբոտաժի երևույթ է և պետք չէ նման ձևով բացասական տրամադրություն ստեղծել ժողովրդի մեջ, առանց այն էլ ժողովուրդն ահաբեկված, վախեցած է» :

Հարցին՝ եթե իսկապես անակնկալ ձևով ներխուժեն և ստուգումներ իրականացնեն՝ դուք վախեր չունե՞ք:

Բաղդասարյանը պատասխանեց.

«ՀՀԿ-ն բացարձակապես վախեր չունի, և այդ վախ բառը մեզ համար չէ, այդ բառը պետք է օգտագործել ուրիշ քաղաքական  ուժերի համար»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին