Կարևոր իրադարձություններ

Երկրում կա ատելության և վախի մթնոլորտ․ գլխավոր թողարկիչը անձամբ Նիկոլ Փաշինյանն է

06 Դեկտեմբեր, 2018 12:55
Երկրում կա ատելության և վախի մթնոլորտ․  գլխավոր թողարկիչը անձամբ Նիկոլ Փաշինյանն է

 Հանրապետական կուսակցությունը կարողացել է  ընտրապայքարի ընթացքում պարտադրել  իրեն   մտահոգող քաղաքական օրակարգը, ինչը ակնհայտ է։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիս ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Այս տեսակետից, անկախ նրանից, որ ՀՀԿ–ն և իր թեկնածուները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների՝ անհավասար մրցակցային պայմաններ քաղաքական գովազդի համար, վարչական ռեսուրսի անխնա կիրառում իշխանությունների կողմից, ԿԸՀ–ի պասիվ վերաբերմունքը  մեր կողմից ամեն օր բարձրաձայնվող խախտումների վերաբերյալ, այն ճնշումները, որոնք գործադրվում են տեղերում մեր թեկնածուների նկատմամբ, մեզ հաջողվում է մեր ասելիքը տեղ հասցնել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս երկու շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքեր մեզ շրջապատող իրականության վրա»,– ասաց Աշոտյանը։

«Այդ քաղաքացիների մի զգալի մասը, գուցե, ձեզ համար տեսանելի չէ, քանի որ երկրում կա ատելության և վախի մթնոլորտ, անհանդուրժողականության և քաղաքական այլատյացության մթնոլորտ, որի հեղինակը և գլխավոր թողարկիչը, ցավոք, անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ընտրարշավը լիներ մի քիչ ավելի երկար, վստահաբար կարող էինք փաստել, որ մտահոգ քաղաքացիների շարժումը կարող էր վերածվել լուրջ քաղաքական երևույթի»։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին