Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի նիստը չկայացավ

06 Դեկտեմբեր, 2018 10:20
Ազգային ժողովի նիստը չկայացավ

Ազգային ժողովի հերթական նիստն  այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է՝ 53 պատգամավորի գրանցում, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Հիշեցնենք, որ սա երրորդ օրն է, ինչ քվորում չլինելու պատճառով հետաձգվում է Ազգային ժողովի նիստը։ 

Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Լրահոս

Դիտել ավելին