Կարևոր իրադարձություններ

Եթե ՀՀԿ-ն հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու. Ս. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

05 Դեկտեմբեր, 2018 22:33
Եթե ՀՀԿ-ն հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու. Ս. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

«Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն ուժերի հետ որևէ խոսելու բան չկա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը:

«Պարոն Փաշինյան, երբ ես, դուք և մեր այլ ընկերներ խոսում էինք հեղափոխության մասին, մի՞թե այսպիսի Հայաստան էիք պատկերացնում, որում պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին սեփական շահերը սպասարկող հանցագործների խմբակը: Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին, և դա հանգեցրեց նրան, որ սև-սպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, երբ դեմ ես Նիկոլին, քվեարկիր «Հանրապետականի» օգտին: Եվ եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու»,- հայտարարել է վերջինս:

 

Լրահոս

Դիտել ավելին