Կարևոր իրադարձություններ

«Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք». Էդուարդ Շարմազանով

05 Դեկտեմբեր, 2018 20:54
«Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք». Էդուարդ Շարմազանով

Այսօր որոշ անձինք պատռել էին ԱԺ փոխխոսնակ,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի՝ Արագածոտն-Լոռի ավտոճանապարհին տեղադրված նախընտրական վահանակը։

Shabat.am-ի հարցին արդյո՞ք կան կասկածներ, որ պաստառը պատռել են այն մարդիկ, ովքեր գլուխ էին խոնհարել Վահրամ Բաղդասարյանի նկարի առջև, իբրև հանգուցյալի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Այդ ամենը շխանությունների անգործունեության՝ Փաշինյանի կողմից իրականացրած տոտալ հակաքարոզչական ատելության արդյունք է և վերջ»:

Այս մասին  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է…

Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:

Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են «Իմ Քայլ»-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք: 
Մեղք եք:

Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթեւ արել: Ինչպես տեսնում եք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց:

Անկեղծ՝ խղճում եմ ձեզ»:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից օրեր առաջ տարածվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի մի լուսանկար, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Շատ-շատերը կատարվածը գնահատեցին՝ գործող իշխանությունների կողմից ատելություն սերմանող հերթական փաստ։

 Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները գլուխ էին խոնարհել Վահրամ Բաղդասարյանի նկարի առջև՝ այն համարելով հանգուցյալի դիմանկար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին