Կարևոր իրադարձություններ

«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, և այն հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն». Նիկոլ Փաշինյան

05 Դեկտեմբեր, 2018 19:28
«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, և այն հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այսօր հրապարակված գաղտնալսմանը՝ պարզաբանելով, թե ինչու՞ է գաղտնալսում արվում:

«Շատ պարզ մի պատճառով, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է: Որևէ մեկը չի պլստալու, և բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, որովհետև ըստ էության այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար:

Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, և այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն: Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է ուղղակի անկախ եղանակային հանգամանքներից, եթե նույնիսկ բուքուբորան լինի, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին»:

Ըստ Փաշինյանի՝ գաղնալսումը մոնտաժված է:

«Մասնավորապես հանված են այն դրվագները, որ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում, դատավորը վախեցած է: Դուք պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը և անկախությունը»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հավելեց, որ սա հակահեղափոխական քայլ է, ինչը պատժվելու է:ՀայաՀա

 

Լրահոս

Դիտել ավելին