Կարևոր իրադարձություններ

Ռաֆիկ Հովհաննիսյանը փողոցում ամենավերջին այլանդակ հայհոյանքներով ինձ վրա հարձակվեց. Համբարյան

05 Դեկտեմբեր, 2018 19:27
Ռաֆիկ Հովհաննիսյանը փողոցում ամենավերջին այլանդակ հայհոյանքներով ինձ վրա հարձակվեց. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանցագործության մասին հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հ ատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից:

Դեպքի մասին Shabat.am-ի հետ զրույցում  Գագիկ Համբարյանը մանրամասնեց.

«Ես շատ զարմացած եմ տեղի ունեցածից, քանի որ  որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, բայց Շիրակի պետհամալսարանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին բազմիցս եմ գրառում արել, որ Շիրակի պետհամալսրանում ձևավորվել է անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Սահակ Մինասյանի ֆան-ակումբը, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը»: 

«Ես և Պարոն Խորիկյանը դիմել էինք իրավապահ մարմիններին, որպեսզի գնահատական տան Սահակ Մինասյանի կողմից ձևավորված էթիկայի հանձնաժողի գործունեությանը, որովհետև դատարանում պարզվեց, որ այդ հանձնաժողովը ապօրինի է եղել, և հանձնաժողովի մեջ եղած մարդիկ չարաշահել են իրենց դիրքերը: Հանձնաժողովի անդամ՝ Անահիտ Հովհաննիսյանը մեծ ուրախությամբ ծառայում է Սահակ Մինասյանին»:

«Կատարվածը անսպասելի էր քաղաքի կետրոնում՝  բանուկ մասում, չգիտեմ` որտեղից՝ ամենավերջին այլանդակ հայհոյանքներով` ինձ վրա հարձակվեց Անահիտ Հովհաննիսյանի եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Նա սկսեց հարվածել ինձ, ոտքերով և ձեռքերով: Ես միայն ինքնապաշտպանվել եմ, օգնության են հասել մարդիկ, երբ նրան բռնել էին մարդիկ՝ ես հեռացա: Այդ օրը ես ինձ լավ չէի զգում, չգնացի ոստիակություն և ահջորդ օրը հաղորդում եմ տվել: Պայքարելու եմ միչև վերջ, որ այդ մարդը հայտնվի բանտում: Վաղը այցելելու եմ դատական բժշկի և գնալու եմ միջև վերջ»:

Համբարյանի խոսքովբուհի բազմաթիվ աշխատակիցներ իրե զգուշացրել են, որ Անահիտ Հովհաննիսյանը հայտարարել է՝  եղբայր դանակը գրպանում ման է գալիս, որպեսզի Համբարյանին սպանի.«ես կատակի էի տալիս, բայց երեկվանից հետո արդեն ամեն ինչ պարզ է: Նրա եղբայր վտանգավոր մարդ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին