Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

05 Դեկտեմբեր, 2018 15:50
Ժամանակն է հստակեցնելու բոլորի դիրքորոշումը Արցախի հարցում. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի հարցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի:

Հետևաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:

Աղբյուր` Փաստինֆո

 

Լրահոս

Դիտել ավելին