Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Մրգաստանում «Իմ քայլի» թեկնածուի քարոզարշավը խոչընդոտող անձի ինքնությունը. Ոստիկանություն

05 Դեկտեմբեր, 2018 15:24
Պարզվել է Մրգաստանում «Իմ քայլի» թեկնածուի քարոզարշավը խոչընդոտող անձի ինքնությունը. Ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը դեկտեմբերի 4-ին Մրգաստան համայնքում խոչընդոտել են:

Այս առնչությամբ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա Մրգաստան գյուղ:

Մեկնած օպերատիվ խմբին «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորական թեկնածու Արուսյակ Մանավազյանը բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մրգաստան գյուղի կենտրոնական հատվածում ոմն Գեւորգ իր եւ իր թիմի անդամների հետ վիրավորական տոնով է խոսել, փորձել է խոսքերով սադրել թիմին անօրինական գործողությունների եւ քարեր է նետել թիմի անդամների ուղղությամբ, ինչի հետեւանքով ոչ մեկը չի վնասվել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեւորգը Մրգաստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Գեւորգ Հ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 14.40-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին