Կարևոր իրադարձություններ

Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազելներ»-ից կազատվեն

05 Դեկտեմբեր, 2018 14:44
Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազելներ»-ից կազատվեն

«Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվեն: Ի՞նչ ասեմ»,- Երևանում՝ քարոզարշավի ընթացքում, հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին ասաց. «2-ից 4 տարի»:

«Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»,- արձագանքեցին ուղևորները: Նրանք դժգոհություն են հայտնել՝ հատկապես անձրևոտ օրերին ու երեկոյան ժամերին Երևանում մշտական բնույթ կրող խցանումներից:

 

Լրահոս

Դիտել ավելին