Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մի օր գալու է ցուցմունք տալու՝ մեղադրյալի կարգավիճակով. Շահնազարյան

05 Դեկտեմբեր, 2018 14:32
 Նիկոլ Փաշինյանը մի օր գալու է ցուցմունք տալու՝ մեղադրյալի կարգավիճակով. Շահնազարյան

Էտ ինչի՞ երեկ վարչապետը վախեցավ գալ բնավեճի,-այսօր՝ դեկտեմբերի 5–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

« Հո չէր գալու ցուցմունք տալու, դեռ շուտ է: Ինքը գալու է ցուցմունք տալու, կարող եք չկասկածել, մեղադրյալի կարգավիճակով: Սա սպառնալիք չէ, սա խոստում է: Գալու է այդ օրը, երբ նա սկսելու է ցուցմունք տալ: Եւ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»,- ասաց Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար: Սակայն չի ներկայացել ԱԱԾ:

 

Լրահոս

Դիտել ավելին