Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն ընտրություններից առա՛ջ պետք է հրավիրի նրանց, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ․ Փաշինյան

05 Դեկտեմբեր, 2018 13:52
ԱԱԾ-ն ընտրություններից առա՛ջ պետք է հրավիրի նրանց, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ․ Փաշինյան

 «Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, այն մասին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։

Փաշինյանն ասաց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։

«Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, չէ՞։ Հիմա պատկերացրենք՝ մեզ մեղադրում են։ Որ մենք լռության մատնենք, պիտի ասեն, որ հա, ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ուր են նայում մեր իրավապահ մարմինները։

Հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և ընտրություններից առաջ դա պետք է անի։ Եթե պարզվի՝ մենք իրոք դավադրության մեջ ենք, թող էս ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք», – ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին