Կարևոր իրադարձություններ

Մենք հույս ունեինք, որ մաժորային քարոզարշավ կստացվի. Փաշինյան

05 Դեկտեմբեր, 2018 13:39
Մենք հույս ունեինք, որ մաժորային քարոզարշավ կստացվի. Փաշինյան

 Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կար մրցակցություն ֆեյսբուքյան իրականության եւ իրական իրականության միջեւ եւ իրական իրականությունը ուղղակի ջախջախեց ֆեյսբուքյանին»: 

Քարոզարշավին անդրադառնալով նա ասաց. «Մենք հույս ունեինք, որ մաժորային քարոզարշավ կստացվի, բայց նաեւ ինչ-որ տեղ հաճելի էր, ավելին էր քան սպասում էինք»:


Դիտարկմանը, որ սա քարոզարշավ էր «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ, որն ուղեկցվում էր փոխադարձ մեղադրանքներով ու պիտակներով, Փաշինյանը պատասխանեց. «Այս ընթացքում ամենաշատ մեղադրանքը, որ ստացել եմ քաղաքացիներից այն է, որ նրանք մեղադրում են կառավարությանը, որ ՀՀԿ-ականները շարունակում են ազատորեն հոխորտալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին