Կարևոր իրադարձություններ

Որ ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է. Արտակ Զաքարյան

05 Դեկտեմբեր, 2018 13:29
Որ ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է. Արտակ Զաքարյան

«Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդիրը լինել երկրորդական, եթե երկրորդական լիներ՝ ինչի՞ էինք այդքան կռիվ տալիս այդ պաշտոնի համար, ինչի՞ են պետությունները ռոտացիոն կարգով այդ պաշտոնը զբաղեցնում» ,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ իր ելույթում ասել էր. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»:

Նրա խոսքով՝ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմաններին սպառնալիքի դեպքում գործ ենք ունենալու մի օտար մարդու հետ, որը մինչեւ հասկանա որտեղ եւ ինչ է կատարվում, ժամանակը կորած կլինի:

«Դա շատ հասկանալի, պրիմիտիվ բան է…. Որ ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կարեւոր չէ:  Մենակ սեփական շարերի դեմ գործող մարդը կարող էր նման բան անել, կամ էլ պորցեսը չպատկերացնող մարդը: Մենք զրկվեցինք հազարավոր հնարավորություններից: Երեխայի ձեռքը խաղալիք ես տալիս, եթե խաղալ չգիտի, շպրտում է դուրս: Իրենք չեն հասկանում դա ինչ է, ասում են կարեւոր չէ»,- նշեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին