Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Կորեայի ձորում կորած քաղաքացուց

05 Դեկտեմբեր, 2018 11:48
Նոր մանրամասներ՝ Կորեայի ձորում կորած քաղաքացուց

Կորեայի ձորում կորած 63-ամյա քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները այս պահի դրությամբ  դեռ չեն վերսկսվել:

Այս մասին Shabat.am լրատվականի հետ զրույցում հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Կասկածներ կան,որ քաղաքացին Քանաքեռ հէկ-ի տարածքում գուցե խեղդված լինի ու դիմել են հէկ-ին, որպեսզի այնտեղի ջուրը բաց թողնեն, ջրի մակարդակը իջեցնեն, դրանից հետո փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնեն: Այս պահին սպասում ենք, որպեսզի հէկ-ի տարածքի ջուրը բաց թողնվի»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին