Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

05 Դեկտեմբեր, 2018 11:07
Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։

Կայքի փոխանցմամբ՝ գործարքի չեղարկումը պայմանավորված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ:

Ռուսական կողմը եկել է այն եզրահանգման, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

Աղբյուրը նկատում է, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից. վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին