Կարևոր իրադարձություններ

Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհին խիտ մառախուղ է

05 Դեկտեմբեր, 2018 10:21
Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհին խիտ մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1 մ):

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին