Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ-ում քվորում չկա․ ուղիղ

05 Դեկտեմբեր, 2018 10:05
ԱԺ-ում քվորում չկա․ ուղիղ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Նիստին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 13 պատգամավոր, քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ պետք է սպասեն 4 ժամ:
Երեկվա նիստը նույնպես չկայացավ, քանի որ գրանցվել էր  26 պատգամավոր։

Հիշեցնենք, որ քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: 

Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին