Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում․ կա 3 վիրավոր

05 Դեկտեմբեր, 2018 09:00
Կրակոցներ Երևանում․ կա 3 վիրավոր

Երևանում կրակոցներ են հնչել։ Էրեբունու Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, ևս 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են:

Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկանները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա եղել են արյան հետքեր: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին