Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը «աշխատում է» Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի համար․ «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2018 09:04
Սամվել Ալեքսանյանը «աշխատում է»  Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի համար․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին:

Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլի» ցուցակի վերջին տեղում է, իբրև թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ նա հազարավոր ձայներ ստացավ ու հայտնվեց խորհրդարանում, անաչառ վարչապետ Փաշինյանը ինչ կարող է անել: Ինքը հո Հրաչյա Հակոբյանին պատգամավոր չի սարքել, ժողովուրդն է իր քվեներով նրան ընտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին