Կարևոր իրադարձություններ

Այսօր Հ1-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

05 Դեկտեմբեր, 2018 08:28
 Այսօր Հ1-ում թեժ է լինելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3  ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ «Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է եւ ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ եւս կես ժամ տրամադրել»։

ծՆախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը եւ Քրիստինե Մելքոնյանը, ինչո՞ւ ոչ Պետրոս Ղազարյանը։ «Հաղորդումը կազմակերպելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու  համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպություններից մեկը․ նրանք մեզ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լինեն կին եւ տղամարդ»։ Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն։ Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք․ քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել։ «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի եւ ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, եւ ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ․ Գրիգորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին