Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ «Հրապարակ»

05 Դեկտեմբեր, 2018 08:24
Սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին հարցրինք՝ նախորդ տարիների նմա՞ն է ձեր քարոզարշավը։ «Իհարկե ոչ, սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ նախկինում միշտ «Շարմ»-ին էինք պատվիրում՝ շատ գունեղ, թանկ քարոզարշավ էր լինում՝ հոլովակներ, երգեր էինք պատվիրում, երաժշտական կլիպներ էինք նկարում, հիմա շատ փոքր գումարով մեծ արդյունք ենք ուզում ստանալ։ Շատ նպատակային ենք ծախսում՝ թիրախին խփելու համար․ կոնցեպտը դրա վրա է կառուցված»։ Ասում են՝ ամենաթանկը ձեր քարոզարշավն է՝ հարցրինք «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանին։ «Համամիտ չեմ, ծախսվում է դրամահավաքի ժամանակ գոյացած գումարը, որի կեսն անգամ դեռ չենք ծախսել»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին