Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի չորսի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ

04 Դեկտեմբեր, 2018 23:02
Դեկտեմբերի չորսի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 545 դատապարտյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 54, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 45, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 17, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 56, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 3ճ2, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 26, «Սևան» ՔԿՀ-ից՝ 145, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 65, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 67, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 22 դատապարտյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին