Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարի ենթարկված օդաչուների մասին

04 Դեկտեմբեր, 2018 22:58
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարի ենթարկված օդաչուների մասին

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու: 
Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, ավիատոր պապի, հոր, մոր ու հորեղբոր ընտանիքում, ավիատորների լեգենդար ընտանիքում: Դպրոցից հետո ընդունվել ավիացիոն, ավարտել գնացել Գյումրի, միասին օրերով խոսել ենք, երազել Սու-30-երի մասին: 
Որքան ցավ կա մեջս, իմ համար նաև անձնական վիշտ է, սա մեծ կորուստ է բոլորիս համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին