Կարևոր իրադարձություններ

«Փաշինյանի իշխանությունը քաղաքական խաբեբայությամբ է զբաղված արդեն 7 ամիս»

04 Դեկտեմբեր, 2018 22:47
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Փաշինյանի իշխանությունը քաղաքական խաբեբայությամբ է զբաղված արդեն 7 ամիս»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ մի իշխանություն գնում է, մյուսը՝ գալիս, պետք է դրական տեղաշարժ լինի: Այս ընթացքում մենք բացի ձախողումները եւ ասֆալտին փռելը ձեռքբերում չունենք:

Փաշինյանի իշխանությունը քաղաքական խաբեբայությամբ է զբաղված արդեն 7 ամիս: Դեկտեմբերի 9-ին մենք իշխանություն չենք ընտրելու, քանի որ իշխանության հետ ամեն ինչ պարզ է: Ընտրելու ենք ընդդիմություն, որը պետք է այդ իշխանությանը վերահսկի եւ մատնացույց անի բացթողումներն ու սխալները:

Եթե ուզում եք խորհրդարանում ունենալ անկաշկանդ ընդդիմություն, ընտրեք թիվ 1-ին՝ ՀՀԿ-ին, որը այս 7 ամիսներին ապացուցել է , որ չի լռելու սխալների դեպքում եւ չի հաճոյանալու Փաշինյանին: Ընտրությունը ձերն է և  մի թշնամացեք միմյանց հանդեպ: Սեփական երկրում թշնամիներ մի ստեղծեք:

Սերը միայն մի կուսակցության ներսում չպիտի լինի, սերը պիտի հայրենակիցների հանդեպ լինի: Մենք բոլորս մի նավում ենք գտնվում, որի անունն է Հայաստանի Հանրապետություն» :

 

Լրահոս

Դիտել ավելին