Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց

04 Դեկտեմբեր, 2018 19:19
Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց

 ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ ուրբաթ օրը դատարանը կա՛մ որոշում կկայացնի դիմել Սահմանադրական դատարան, կա՛մ էլ՝ կալանավորել Քոչարյանին կամ՝ ազատ արձակել:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ինչպես դատական նիստի առաջին, այնպես էլ այսօր,  մասնակցում էր դատավարությանը և բավականին ակտիվ էր․ «Մեր ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր, նույնիսկ եթե խնդրում էինք երկու րոպեով ընդմիջել, որ գնանք զուգարան»,- ասաց փաստաբանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին