Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց

04 Դեկտեմբեր, 2018 18:53
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրում  է․ «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:

Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:

Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»:

 

Լրահոս

Դիտել ավելին