Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվում է

04 Դեկտեմբեր, 2018 18:28
ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվում է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով հետաձգվում է՝ պայմանավորված երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Տեղեկատվությունը հայտնում է  РИА Новости ռուսական լրատվականը։ 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը տեղի էր ունեցել Աստանայում՝ նոյեմբերի 8-ին,   որոշում է կայացվել, որ Հայաստանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը նշել էր, որ այդ պաշտոնի համար երեք հավանական թեկնածու ունի: Այս հայտարարությունից հետո Հայաստանը կարծիք հայտնեց, որ  իր հերթին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն չպետք է փակ դռների հետևում անցկացված ՀԱՊԿ նիստի մանրամասները պատմեր կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցչին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին