Կարևոր իրադարձություններ

Պետք է հոգ տանենք, որ ժողովրդին ահաբեկած մարդիկ մկան ծակերից իրենց քթերը հանելու փորձ չանեն. Փաշինյան

04 Դեկտեմբեր, 2018 17:15
Պետք է հոգ տանենք, որ ժողովրդին ահաբեկած մարդիկ մկան ծակերից իրենց քթերը հանելու փորձ չանեն. Փաշինյան

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին արմավիրցին հստակ առաքելություն ու անելիք ունեն, այսօր Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն արեց «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մարդկանց, ովքեր երկար ժամանակ փորձել են վախեցնել ու ահաբեկել ՀՀ քաղաքացիներին, որոշումներ թելադրել,  իրենց տեղը ցույց տալ։ Պետք է հոգ տանենք, որ այդ մարդիկ՝ ձեզ հայտնի մարդիկ, մկան ծակերից իրենց քթերը հանելու փորձ չանեն, հենց երևացին քթերը, պետք  է քթերին մի հատ տալ դրանց, և այդ քթերին տալու լավագույն  ձևը դեկտեմբերի 9-ին ընտրատեղամաս գնալն ու հանուն հեղափոխության ընտրել է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը գտնում է, որ այս ընտրություններում ժողովուրդը ոչ թե միայն պետք է հաղթանակ տոնի, այլ պետք է ջախջախիչ հաղթանակ տոնի։ Ըստ նրա՝ ժողովուրդն այնպիսի հաղթանակ պետք է տոնի, որ բոլորի համար՝ թե՛ ՀՀ-ի ներսում, թե՛ ՀՀ-ից դուրս, ակնհայտ լինի, որ նախորդ կոռումպացված համակարգն առաջիկա 2000 տարում չի կարող վերականգվել։

«Ծակից քիթը հանելու հնարավորություն չպետք է ունենա կոռուպցիան։ Հույս եմ դնում ձեր վրա, ձեր կամքի, դուխի ու որոշման վրա»,- ասաց Փաշինյանը։



 

Լրահոս

Դիտել ավելին