Կարևոր իրադարձություններ

Լուսանկարներ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրից

04 Դեկտեմբեր, 2018 16:51
Լուսանկարներ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրից

Այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ավելի ուշ նախարարոթւյունից տեղեկացրին, որ ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Shamshyan.com-ը ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին