Կարևոր իրադարձություններ

ԱԺ նիստը չկայացավ․ քվորում չապահովվեց

04 Դեկտեմբեր, 2018 14:47
ԱԺ նիստը չկայացավ․ քվորում չապահովվեց

ԱԺ այսօրվա նիստն այդպես էլ  չկայացավ՝ քվորում չապահովվեու պատճառով։  Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավոր գրանցում,  սակայն մինչ այս պահը գրանցվել է 26 պատգամավոր։   

 ԱԺ օրակարգում է պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:  Դատախազությունից հայտնում են, որ  քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արամ Հարությունյանը մեղադրվում է հանքի շահագործման լիցենզիա տրամադրելու համար 14 մլն դոլար կաշառք ստանալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին