Կարևոր իրադարձություններ

«Ասում են՝ իբր ես եմ ստիպել, որ աշխատողներս ստորագրություններ հավաքեն»

04 Դեկտեմբեր, 2018 14:47
«Ասում են՝ իբր ես եմ ստիպել, որ աշխատողներս ստորագրություններ հավաքեն»

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի աշխատողները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ դեմ են համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի լիազորությունների դադարեցմանը:

Shabat.am  լրատվականը այս թեմայով զրուցեց Վազգեն Ասատրյանի հետ, ով պատասխանելով մեր այն հարցին, թե ի վերջո ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում իր հետ երկարաձգել պայմանագիրը, նշեց.

«Ինձ պատասխան չեն տվել, թե ինչու: Մի քանի տեղ կարդացի, որ իբր ես եմ ստիպել, որ աշխատողներս ստորագրություններ հավաքեն: Ես ընդհանրապես չեմ խառնվել դրանում, տեղյակ էլ չեմ եղել:  Դա կոլեկտիվն է ստորագրել, բերել դրել իմ սեղանին:

 Մյուսն էլ, որ կարդացի այն էր, թե քաղաքի մեծերը տեղյակ չեն՝ ինչ է կատարվում: Բայց քաղաքի մեծերը ութսուն, իննսուն տարեկան մարդիկ են, որ ինձ քառասուն տարիա ճանաչում են, և Երևան քաղաքում ինձ շատ-շատերն  են ճանաչում: Եվ ես իմ արած աշխատանքով եմ ապացուցել, որ ՀՀ-ում սա միակ ՊՈԱԿ-ն է, որ այս երեք տարվա մեջ աճ է ցույց տվել՝  շենքը աշխատում է, առաջ է գնում, վերանորոգվում է:

 Պատճառը չգիտեմ և շատ վիրավորական է: Եթե հուլիսի մեկին էր լրացել պայմանագիրը, ինչու՞ այն ժամանակ չհանեցին, պահեցին ինձ, որ հանկարծ Ֆրանկոֆոնիայի ժամանակ ինչ –որ խնդիրներ չլինեն: Եվ իրենք էլ են նշում, որ Ֆրանկոֆոնիա կար, հանկարծ խնդիրներ չլինեն՝ դրա համար, այսինքն օգտագործեցիք նո՞ր հանեցիք»:

Մեր այն հարցին, թե աշխատակիցների կողմից  Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակին ինչ-որ պատասխան տրվե՞լ է, և ստորագրահավաքը ինչ-որ դեր խաղացե՞լ է, թե՞ ոչ, զրուցակիցը պատասխանեց.

«Ոչ մի պատասխան չենք ստացել: Այդ ստորագրահավաքին մասնակցել են հայտնի մարդիկ՝ Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Իսպիրյանը, շատ ժողովրդական արտիստներ, պատվավոր քաղաքացիներ և ընդհանրապես հանրությունը: Դե չեն ուզում, չեն ուզում, ես ի՞նչ ասեմ»:

Հարցին՝ թե զրուցակիցը ստեղծված իրավիճակով պայմանավորված  իսկապե՞ս ցանկանում է հեռանալ Հայաստանից և մեկնել ԱՄՆ,ինչպես նշված է մամուլում,  Վազգեն Ասատրյանը պատասխանեց

«Այդպիսի խոսակցություններ կան, խոսում են այդ մասին, բայց ես ինքս չգիտեմ դեռ ինչ պետք է անեմ, որովհետև ես հիվանդ մայր ունեմ տանը ու հիմա ինձ համար առաջնահերթ են նրա հետ կապված հարցերը»

 

Լրահոս

Դիտել ավելին