Կարևոր իրադարձություններ

«Մեկ հոգի ասել է, որ Իսահակյանի մոտերքում է ձայն լսել». կորած ինքնաթիռի հետքերով

04 Դեկտեմբեր, 2018 14:23
«Մեկ հոգի ասել է, որ Իսահակյանի մոտերքում է ձայն լսել». կորած ինքնաթիռի հետքերով

Shabat.am լրատվականը մանարամսներ է ճշտել այսօր առավոտյան կորած  ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի անհետանալու որոնողական աշխատանքների վերաբերյալ:

Շիրակի փրկարարական վարչությունից մեզ հայտնեցին, որ այս պահին միայն ենթադրություններ կան, թե ինքնաթիռն ընկել է:

«Չգիտենք հաստատ՝ ինքնաթիռն ընկել է, թե՝ չէ, մտածում ենք, որ եթե չկա, ուրեմն ընկել է»:

Արդեն 4 ժամ է, ինչ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում:

«Մեկ հոգի ասել է, որ Իսահակյանի մոտերքում է ձայն լսել, այդ հատվածում ենք փնտրում, բայց դրանից բացի նաև մոտակա գյուղերում ենք որոնում, Թալինի հարավում»:

 

Լրահոս

Դիտել ավելին