Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Սասուն Միքայելյանի ասածը

04 Դեկտեմբեր, 2018 14:25
Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Սասուն Միքայելյանի ասածը

Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց Դավիթ Շահնազարյանի ասածը, թե հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։

«Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց այդ ասածը: Հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին և նրա ասածը, այսինքն՝ հասարակության մի մասին պատրաստում է ընդունել տալ այն, ինչ ծրագրել են։ Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր…

Մի ատրիբուտ էլ ունեն խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի:

Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին