Կարևոր իրադարձություններ

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում

04 Դեկտեմբեր, 2018 13:09
Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում

Ես պատասխանատու եմ իմ, մասնավորապես, այսօր ասված ամեն ասած բառի համար, այսօր՝ դեկտեմբերի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը։

Վերջինս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրեց բանավեճի․ «Եթե վարչապետը համարում է, որ իմ ասած որևէ բառ չի համապատասխանում իրականությանը, ես նրան հրավիրում եմ այսօր բաց հրապարակային բանավեճի։

Նա ժամանակ ունի մինչև այսօր՝ 18։30 Հ1-ի ուղիղ եթերում՝ իրենց դաշտում։  Նախատեսված է, որ ես այսօր լինեմ Պետրոս Ղազարյանի հյուրը, բայց ես նրան էլ եմ հրավիրում։ Կոչ եմ անում իր քաղաքական գործընկերներին, իրենց ցուցակի՝ երկրորդից սկսած մինչեւ վերջին համարներին, ինչ–որ բաներ է ասելու ոչ այդքան հանգիստ տոնով, դրան ի պատասխան ասեք, այդ ամեն ինչն այսօր գնա եւ ասա Շահնազարյանի երեսին։ Ես իրենց եմ դիմում։ Այդ ցուցակում, բացի առաջին համարից ոչ մի քաղաքական գործիչ չկա։

Տղանե՛ր, դուք հնարավորություն ունեք այսօր ձեր կենսագրությունում դնել առաջին եւ կարեւորագույն քաղաքական քարը։ Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ–որ սկսեց ասել իրենց բնորոշ տոնով՝ դա բացարձակապես սուտ է։ Եթե նա չեկավ եթերի, դրանով կապացուցի, որ այսօրվա իմ բոլոր ասածները բացարձակ ճշմարտություն են»,–ասաց Դավիթ Շահնազարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին