Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռեր»-ը Ղարաբաղի հարցում որևէ զիջում թույլ չի տալու. Ստեփան Գրիգորյան

04 Դեկտեմբեր, 2018 11:45
«Սասնա Ծռեր»-ը Ղարաբաղի հարցում որևէ զիջում թույլ չի տալու. Ստեփան Գրիգորյան

«Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանն  այսօր Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարան են գնում երիտասարդ ու անփորձ կառավարությանն աջակցելու համար.

«Հարգում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ հարցերում համաձայն չենք, բայց հարգում ենք ժողովրդի ձայնը, գալիս ենք, որ նախարարները, մարզպետները ձգվեն, սթափ աշխատեն»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք դուխով են, համարձակ, բայց նաև համեստ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ պատգամավորի թեկնածուն նշել է, որ պետք է հպարտ լինել, խնդիրները քննարկել ուղիղ, աշխատել՝ միմյանց հարգելով.

««Սասնա Ծռեր»-ն ուզում է Ռուսաստանի հետ աշխատել, բայց հստակ բանակցելով, քննարկելով»,- ընդգծեց նա:

Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ «Սասնա Ծռեր»-ը որևէ մեկին թույլ չի տալու Ղարաբաղի հարցում զիջումների գնալ, սակարկել հայ ժողովրդի տարածքները.

«Գործ ունեք համեստ մարդկանց հետ, բայց եթե կարիք լինի հայրենիքի պաշտպանության համար, տղերքը նորից կգնան և կկռվեն»,- նշել է Ստեփան Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին