Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը շարունակվում է

04 Դեկտեմբեր, 2018 11:13
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը շարունակվում է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Նշենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 3–ի դատական նիստին բողոք ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, ինչից հետո առարկություններով հանդես եկավ մեղադրանքի կողմը՝ այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

 

Լրահոս

Դիտել ավելին