Կարևոր իրադարձություններ

Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել. Արայիկ Հարությունյանը Շարմազանովի հիշեցրել է անցյալը

04 Դեկտեմբեր, 2018 10:53
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել. Արայիկ Հարությունյանը Շարմազանովի հիշեցրել է անցյալը

Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շարմազանովը, Աշոտյանը եւ խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որեւէ բան չեն արել, բացի Գյումրիից Երեւան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվո՞ւմ։

Շարմազանովը մոռացե՞լ է, որ անցած ընտրություններին ՀՀԿ-ն չէր թողնում հենց իրեն կամ իր թիմի գերակշիռ մեծամասնությանը խոսափողին մոտենալ կամ հարցազրույց տալ, քանի որ ունեին (եւ ունեն) ամենաանընդունելի քաղգործիչների համբավ։

Դե հիմա մեր թիմին նայե՛ք՝ բոլորը քարոզարշավի են, բանավեճերի են, տեքստ են ներկայացնում՝ քաղաքական տեքստ, ոչ թե ցիտատների գիրքը բացում, բաժակը լցնում ու կենացներ ասում։ Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել, պարզապես անհամեմատելի են»:

 

Լրահոս

Դիտել ավելին